Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ինչպես ամրացնել հիշողությունը. մասնագետներ. 1in.am

Ինչպես ամրացնել հիշողությունը. մասնագետներ. 1in.am

Մասնագետները նշել են հիշողության ամրացման լավագույն մեթոդը՝ հայտնում է direct-press.ru-ն: Ագրեսիայի, դաժանության և սեքսուալ բռնության հետ կապված մտքերն ավելի լավ են տեղ գտնում հիշողության մեջ, ուստի դրանք կարելի է օգտագործել գլխում տեղեկությունը պահելու համար:

Այդպիսի եզրակացության են եկել բրիտանացի փորձագետները:

Բրիտանացի Էդ Կուկը հիշողության գրանդ-վարպետի կոչում ունի:

Կուկի խոսքով՝ կոպիտ և չոր հիշողություններն ավելի հեշտ են տեղավորվում գլխում, ուստի դրանք կարելի է օգտագործել ցանկացած տեղեկությունը պահելու և ուղեղից ավելի արագ հանելու համար: Դա կապված է այն բանի հետ, որ սեքսուալ թեմայով մտքերը հույզեր են արթնացնում և հետաքրքրություն առաջացնում: Հիշողության ամրապնդման այդ տեխնիկան կիրառվել է դեռևս հին հռոմեացիների և հույների շրջանում՝ քաղաքական բանավեճերի ժամանակ:

Ըստ Կուկի՝ հիշողությունները տարիքի հետ ավելի են ամրապնդվում, ոչ թե թուլանում, քանի որ մարդիկ ավելի մեծ փորձ են ունենում, որի հետ էլ կապվում է նոր տեղեկությունը: Միաժամաակ, հետազոտությունները ենթադրում են, որ մարդիկ իրենց տարիքն օգտագործում են որպես մոռացկոտության արդարացում:

Կուկն ավելի լավ հիշելու միջոցներ է մշակել. «Այսպես. եթե ուզում եք գլխում ինչ-որ փաստեր պահպանել, դրանք միացրեք ինչ-որ գրգռիչ բանի հետ: Օրինակ՝ որևէ կնոջ խոսքերը տղամարդն ավելի լավ կիշի, եթե պատկերացնի, որ նա դրանք մերկ վիճակում է արտաբերում, նաև գայթակղիչ դիրքով: Մեր գլխում վիզուալ կերպարների միջոցով տեղեկության փոխակերպումը մեր հեռավոր նախնիների մեթոդն է, որը հիմա էլ հաջողությամբ գործում է»:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.gazeta.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ